Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«ԳիտՍԵՐունդ» ծրագրի ուսումնառության նյութերը Հայաստանի բոլոր ուսուցիչներին արդեն հասանելի կլինեն նոր թվային հարթակում

«ԳիտՍԵՐունդ» ծրագրի ուսումնառության նյութերը Հայաստանի բոլոր ուսուցիչներին  
արդեն հասանելի կլինեն նոր թվային հարթակում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ «Ակտիվ ուսումնառությունը ԳիտՍԵՐունդի հետ» համաժողովի ընթացքում ներկայացվեց «ԳիտՍԵՐունդ» ծրագրի ընդլայնված աշխատարանների  նոր թվային հարթակը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարթակը «ԳիտՍԵՐունդի»-ի ուսումնական նյութերը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր ուսուցիչներին և կստեղծի ստեղծարար ուսուցիչների համագործակցության նոր հարթակ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշեց, որ սա շատ լավ հնարավորություն է ոլորտի մասնագետներին ծանոթանալու  «ԳիտՍԵՐունդ» ծրագրի շրջանակներում նախագծված դասավանդման և ուսումնառության նյութերին:

«Այս ծրագրի միջոցով մշակվում են նոր ռեսուրսներ, որոնք օգնում են բարելավել գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկա (ԳՏՃՄ) առարկաների դասավանդումը: Իմ կարծիքով այս ռեսուրսները, ինչքան էլ լավը լինեն,  արժեքավոր կդառնանա այն պարագայում, երբ կիրառվեն, և մենք ակնկալում ենք, որ այսօր գիտաժողովին մասնակից ուսուցիչները մեզ կօգնեն այդ հարցում և կխրախուսեն, որպեսզի իրենց գործընկեր մյուս ուսուցիչները նույնպես օգտվեն այս նոր հարթակից»,- ասաց դեսպանը:

Երկօրյա համաժողովին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից ավելի քան 300 ուսուցիչ: «ԳիտՍԵՐունդ» ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել ԳՏՃՄ առարկաների դասավանդման և ուսումնառության փորձառությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունեց համաժողովի մեկնարկը և հույս հայտնեց, որ այս երկու օրերի ընթացքում կունենան շատ արդյունավետ քննարկումներ, որոնք կգան շարունակելու այն արդյունավետ ընթացքին, որ ունեցել է ծրագիրը արդեն երեք տարի: «Պետք է նշեմ, որ «ԳիտՍԵՐունդ» ծրագրի իրականացումը համընկավ մեր երկրի և ամբողջ աշխարհի համար բարդ մի ժամանակահատվածի հետ, ծրագիրը սկսվեց մինչ համավարակը, որը մեր առջև դրեց կրթության գործընթացը նորովի վերաիմաստավորելու և կրթության շարունակականությունը ապահովելու խնդիրներ, որոնք կարծում եմ հաջողությամբ հաղթահարեց նաև «ԳիտՍԵՐունդ» ծրագիր: Այն գտնվեց բավական ճկուն, հարմարվեց փոխված իրավիճակին, կարողացավ գտնել ձևեր, որոնցով ծրագիրը կարողացավ իրականացնել նաև այդ բարդ պայմաններում: Նշեմ, որ ծրագիրն ուսումնասիրելուց առաջին հերթին կարդում էի այն աշակերտների արձագանքները, որոնք մասնակցել են ծրագրի ճամբարներին և դասընթացներին: Ասեմ, որ արձագանքները տարբեր էին, բայց այնտեղ մի կարևորագույն կետ կար, որը կրկնվում էր բոլորի մոտ: Երեխաները  նշել էին, որ  իրենք շատ ավելին են սովորել և  դա եղել է շատ հետաքրքիր: Շատերը նշել էին, որ  ուզում են շարունակել այդ ուղղությամբ սովորել, կարծում եմ՝ սա ծրագրի մեծագույն արդյունքն է, դրանով մենք տեսնում ենք , թե ինչպես են  ուսումնառության ակտիվ միջոցները փոխում երեխայի համար սովորելու միջավայրը և ցանկությունը»,- եզրափակեց փոխնախարարը:

Նախարարը նշեց, որ այս տարի «ԳիտՍԵՐունդ» ծրագիրը հրավիրել է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի առարկայական փորձագետներին՝ մասնակցելու ուսուցչական աշխատարանների ստեղծմանը և համագործակցելու կրթական նյութեր մշակող ուսուցիչների հետ, ինչպես նաև վայելել նրանց ակտիվ ներգրավվածությունը։

2019 թվականի հոկտեմբերի մեկնարկից ի վեր, ծրագիրն աշխատել է ավելի քան 400 ուսուցիչների հետ, որոնք մշակել և փորձարկել են ԳՏՃՄ դասի պլաններ և քայլ առ քայլ ընթացքներ կամ սցենարներ, որոնք դյուրին են դարձնում ժամանակակից մանկավարժական գաղափարների և առարկայական բովանդակության ներմուծումը դասապրոցես՝ հնարավորություն տալով ուսուցիչներին անցկացնել բարձր ներգրավվածությամբ հետաքրքիր և արդյունավետ դասեր։ 7-ից 12-րդ դասարանի շուրջ 2500 աշակերտներ մասնակցել են ԳիտՍԵՐունդ ամառային ճամբարների, սիմուլյացիոն և դեմ առ դեմ փորձարարական դասերին։ Ծրագրի ավարտին՝ սթ սեպտեմբերին, ԳիտՍԵՐունդ ծրագիրը կհրապարակի ԳՏՃՄ գիտակարգային 5 առարկաներից 1800 դասի համար նախատեսված դասավանդման և ուսումնառության նյութեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]