1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանի եւ Չինաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի երկու ամսում աճել Է 38 տոկոսով

Ռուսաստանի եւ Չինաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի երկու ամսում աճել Է 38 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 7-ին հրապարակած Չինաստանի մաքսային վիճակագրության համաձայն, չին-ռուսական առեւտրի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին հասել Է 26,43 միլիարդ դոլարի՝ անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելանալով 38,5 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչությունը հաղորդել Է, որ Չինաստան ռուսական արտահանումը նշված ժամանակաշրջանում ավելացել Է 35,8 տոկոսով՝ մինչեւ 13,8 մլրդ դոլար, Ռուսաստանը Չինաստանից ներմուծել Է 12,6 միլիարդ դոլարի ապրանքներ ու ծառայություններ, աճը տարեկան հաշվարկով կազմել Է 41,5 տոկոս: 2021 թվականին ռուս-չինական առեւտուրը հասել Է ռեկորդայն մակարդակի՝ գերազանցելով 148,8 մլրդ դոլարը եւ 2020 թվականի համեմատությամբ ավելանալով 35,8 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]