Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջրլող թռչունների գարնանային չուն Սեւանա լճում նկատվել է սպասված ժամանակից ավելի վաղ

Ջրլող թռչունների գարնանային չուն Սեւանա լճում նկատվել է սպասված ժամանակից  
ավելի վաղ

ԳԱՎԱՌ, 3 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Սեւանի ավազանում ջրլող թռչունների գարնանային չուն սկսվել է գարնան գալուց մոտ երկու շաբաթ ավելի վաղ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան ազգային պարկ»-ի արագ արձագանքման բաժնի ավագ տեսուչ, խմբի պատասխանատու Արտակ Սարգսյանը, արդեն նկատելի է ժամանած ջրլող  թռչունների տեսակային կազմը, սակայն՝ քանակային սակավ կազմով։ «Սեւանա լճում ջրլող թռչունների չուն սկսվել է ավելի վաղ, եւ դա կարելի է կապել անոմալ եղանակային պայմանների հետ։ Սովարաբար չվող թռչունները բնադրելու էին գալիս հիմնականում ձնհալի հետ, սակայն, ինչպես տեսնում ենք, Սեւանի ափերին ու հարակից տարածքներում ձյան շերտ ձմռան ընթացքում այդպես էլ չձեւավորվեց, ձնհալի մասին խոսելն էլ ավելորդ է։ Մեկ էլ զարմացնում է այն հանգամանքը, որ եկվոր թռչունների խմբերը  ժամանել են շատ քիչ քանակներով, այն դեպքում, երբ նախորդ տարիներին մեր կողմից դիտվում էին ավելի ստվար երամներ։ Ամեն դեպքում, արդեն նկատվել են մոխրագույն եւ սպիտակ տառեղները, մեծ ջրցուլը, կվակվան, քաջահավը։ Նկատվել են նաեւ կարապները, սագերը, լայնակտուց  կարմրագլուխկարմրակտուց, նետապոչ, կռնչան, մեծ սղոցակտուց տեսակների բադերը»,-ներկայացրեց Արտակ Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]