1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԳՆ-ն առայժմ որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ

ԱԳՆ-ն առայժմ որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության 
վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ առայժմ որոշում չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի ԱԳՆ-ն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ։

«Հուսով եմ կհամաձայնեք, որ աշխարհում, թույլ տվեք ասել, շատ սրընթաց կերպով են իրադարձությունները զարգանում և փոփոխվում՝ ամեն օր, ամեն վայրկյան։ Եվ, ըստ էության, նախկինում նույնիսկ կարճաժամկետ թվացող իրադարձությունները այժմ բավականին երկար են։ Երբ որ ժամկետները մոտենան, որոշում կկայացնենք»,-ասաց Միրզոյանը։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումին մասնակցում են ԱԳ նախարարները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]