Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է. ՄԻՊ

Ադրբեջանի իշխանությունների համար հայատյացությունը ներքին ու արտաքին 
քաղաքական գործիք է. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նշում է, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականության հետևանք է, որը եղել է և խորհրդային տարիներին, և շարունակվում էր նաև այդ պետության անկախացումից հետո: Նրա խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ուղեկցվել է հսկայածավալ ատելության և թշնամանքի քարոզով, որը խրախուսվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանը նման կարծիք հայտնեց «Հայատյացությունն Ադրբեջանում և էթնիկ զտման վտանգը Արցախում» խորագրով հանրային քննարկման ժամանակ: 

«Արմենոֆոբիան իր գործնական արտահայտությունն է գտնում Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում։ Նա հնչեցնում է սպառնալիքներ, վիրավորանք և թշնամական բնույթի արտահայտություններ է անում հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ։ Նրա ելույթներն այնպիսինն են, որ ակնհայտորեն հասնում են անգամ ֆաշիզմի դրսևորումների: Ադրբեջանի իշխանությունների համար, ցավալիորեն, հայատյացությունը ներքին ու արտաքին քաղաքական գործիք է»,- նշեց Գրիգորյանը:

Նա հատկանշական է համարում, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում, հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, նրանց կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս և այլ վայրագություններ կատարելիս, Ադրբեջանի ԶՈՒ ծառայողները օգտագործում էին այն նույն արտահայտությունները, որոնք օգտագործում էր և օգտագործում է Ադրբեջանի նախագահը: 

Քրիստինե Գրիգորյանը շեշտեց, որ թե 44-օրյա պատերազմի ընթացքում, թե պատերազմից հետո, պետության կողմից հովանավորվող հայատյացության քարոզն Ադրբեջանում ստացել է իր ամենածայրահեղ դրսևորումները: Ըստ մարդու իրավունքների պաշտպանի այդ քարոզը երկու հիմք ունի՝ էթնիկ և կրոնական: 

Ըստ ՄԻՊ-ի, Միջազգային դատարանի կողմից կիրառված հատուկ միջոցի խախտման մասին է վկայում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը, որի առաջադրանքը հայկական մշակութային ժառանգության կեղծումն ու ոչնչացումն է:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով էլ ատելության քարոզը էթնիկ հայերի նկատմամբ մի քանի բաղադրիչ ունի, որից առաջնայինը Ադրբեջանի ներսում քարոզն է, որն էլ դրսևորվում է հանրային խոսքում՝ պետական պաշտոնատար անձանց կողմից, մինչև ամենաբարձր մակարդակ: 

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պատերազմի ժամանակ վայրագ սպանությունների համար հիմք հանդիսացան: Նմանատիպ քարոզի արդյունքում ձևավորված մթնոլորտն է, որ մարդկանց մեջ արթնացնում է գազանությունը՝ դրդելով պատերազմական հանցագործությունների»,- ընդգծեց նա: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]