1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ բուհերի ռուսերենի ավելի քան 40 դասախոս մասնակցում է վերապատրաստման դասընթացի

ՀՀ բուհերի ռուսերենի ավելի քան 40 դասախոս մասնակցում է վերապատրաստման 
դասընթացի

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Ա.Ս.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի առաջատար մասնագետները Երևանում վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՀՀ բուհերի ռուսերենի  ավելի քան 40 դասախոսի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացների մեկնարկը տրվեց փետրվարի 23-ին Երևանում՝ «Դոմ Մոսկվի» կենտրոնում:

«Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով՝ կրթության ոլորտը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է: «ՀՀ տարբեր քաղաքներում ռուսաց լեզվի 40 անվճար դասընթաց է կազմակերպվում: Այն ուսուցիչները, որոնք դասավանդում են ռուսաց լեզու, ձգտում են բարձրացնել իրենց մասնագիտական որակները, և այս ծրագիրն անհրաժեշտ էր, որ ՀՀ բուհերում  վերապատրաստում իրականացվի, քանի որ կյանքը փոխվում է, աշխարհը փոխվում է, դասավանդման նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ են առաջ գալիս: Պետք էր այդ մեթոդներին ու տեխնոլոգիաներին ծանոթացնել մեր դասախոսներին»,-շեշտեց Կարապետյանն ու հավելեց, որ ծրագիրը շարունակական կլինի:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն ասաց, որ շատ են կարևորում օտար լեզուների ուսուցումը ՀՀ-ում և ռուսաց լեզվի ուսուցումը բացառություն չէ: «Նման նախաձեռնությունները նպաստում են օտար լեզու դասավանդող դասախոսների, ուսուցիչների մասնագիտական որակի և կատարելագործման բարձրացմանը: Կրթությունն արագ զարգացող ոլորտ է, և մենք  պետք է կարողանանք այդ փուլերին համահունչ իրականացնել ուսուցիչների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացումը»,-նշեց նա:

Ա.Ս.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի  լեզվական քաղաքականության և միջազգային կրթության հետազոտության  կենտրոնի ղեկավար Սվետլանա Կամիշովան շեշտեց, որ Երևանում վարեպետության դասեր անցկացնելու համար ժամանել է բարձրակարգ մասնագետների աստղաբույլ՝ Վլադիմիր Կարասիկը, Լևոն Սահակյանը, Տատյանա Նեստերովան և այլք:

«Արդեն հնարավորություն եմ ունեցել մեկ դասախոսություն կարդալու այստեղ և պետք է փաստեմ, որ ՀՀ բուհերի դասախոսները չափազանց հետաքրքրված են, շատ կրեատիվ են և հաղորդակցվող: Ես երջանիկ եմ, որ իմ դասախոսությունը նման հետաքրքրություն է առաջացրել: Դասընթացի մասնակիցները շատ  հստակ հարցեր են հնչեցնում: Ակնհայտ է, որ Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցումը շատ կարևոր է, անգամ տնտեսական կատեգորիա է դարձել: Ինձ հարցնում են, թե ի՞նչ նորագույն մեթոդներով է անհրաժեշտ դասավանդել բանկային ոլորտի ներկայացուցիչներին, օպերային երգիչներին և այլն: Նրանք գիտակցում են, որ մենք ռուսաց լեզու չենք սովորեցնում, այլ կոնկրետ ֆունկցիոնալ տարատեսակները: Դասընթացի մասնակիցներն ուզում են իմանալ, թե ինչ դասագրքեր կան, ինչ նոր մեթոդներ են հայտնվել և այլն: Մեզ հրավիրել են բուհեր, դպրոցներ: Մեր ինստիտուտի  մասնագետների հետ հաղորդակցվելու պահանջը մեզ շատ է ուրախացնում: Կանենք այն ամենը ինչ հնարավոր է»,-եզրափակեց Կամիշովան:

Վերապատրաստման դասընթացների ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն որակավորման բարձրացման վկայականներ։

Դասընթացները, որոնք ներառում են լեզվաբանություն, ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա և մանկավարժության ժամանակակից մեթոդաբանություն, իրականացնում է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]