Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ալի Խամենեին հայտարարել է, որ Ուկրաինան դարձել է Միացյալ Նահանգների ստեղծած ճգնաժամի զոհը

Ալի Խամենեին հայտարարել է, որ Ուկրաինան դարձել է Միացյալ Նահանգների ստեղծած ճգնաժամի զոհը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շուրջ ընթացիկ հակամարտությունը կապված Է աշխարհում ճգնաժամերի ստեղծման՝ ԱՄՆ-ի քաղաքականության հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին այդ մասին հայտարարել Է Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին:

«Եթե նրանք (ԱՄՆ - ծանոթ. խմբ.) չեն կարողանում ճգնաժամ ստեղծել, ապա զենքի արտադրության ընկերությունները չեն կարողանում աշխատել առավելագույնով: Նրանց անհրաժեշտ Է ճգնաժամեր ստեղծել՝ այդ մաֆիայի շահերն ապահովելու համար,- ասել Է նա:- Այսօր Ուկրաինան դարձել Է այդ քաղաքականության զոհը»: Քաղաքական գործչի ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]