Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Վայոց Ձորում կվերանորոգվեն երեխաների զարգացման կենտրոններ

Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Վայոց Ձորում կվերանորոգվեն երեխաների 
զարգացման կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Վայոց Ձորի մարզում կվերանորոգվի երեք մանկական զարգացման կենտրոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Ճապոնիայի դեսպանատան և «Մանկական զարգացման հիմնադրամի» միջև ստորագրվեց հուշագիր։

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ նման միջոցառումները միտված են ապահովելու երեխայի լավագույն շահը՝ խնայելով թե՛ ծնողի ժամանակը, թե՛ ապահովելով երեխայի իրավունքը։

«Ճապոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ Ճապոնիայի կառավարության հետ առհասարակ սոցիալական պաշտպանության ոլորտում համագործարկցությունը բազմամյա դրական փորձ ունի։ Այս հուշագիրը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ շարունակական ներդրված ջանքերը շարունակում են ծառայել իրենց նպատակին։ Վստահ եմ, որ կունենանք ձեռնարկելու ու էլ ավելի ընդլայնելու այս փոխշահավետ համագործակցությունը»,- ընդգծեց փոխնախարարը։

Ճապոնիայի դեսպանը՝ Ֆուկուշիմա Մասանորին վստահեցրեց, որ հաճույք է մասնակցել մի ծրագրի, որը կնպաստի երեխաների զարգացմանն ու սոցիալական հարմարվողականությանը։

«Մենք խորապես հավատում ենք, որ երեխաների պաշտպանությունը և նրանց սոցիալական բարելավումը կարևորագույն հիմքերից է։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս ծրագրի միջոցով կնպաստենք տարածաշրջանում կրթության որակին և երեխաների բարեկեցությանը»,- նշեց նա։

Վերջինս նշեց, որ Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է։ Նա վստահեցրեց, որ ամեն տարի աջակցում են շուրջ 10 ծրագրի իրականացմանը, որոնք նպաստում են մարդկանց կյանքի որակի բարձրացմանը։

Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը նշեց՝ կենտրոնները կհամալրվեն գույքով, կկատարվեն ներքին հարդարման աշխատանքները, կմեծացվեն տարածքները, ինչպես նաև կկառուցվեն խաղահրապարակներ։

«Ծրագրի շրջանակներում Արենիում, Ջերմուկում և Վայք քաղաքում մենք արդեն ունենք գործող կենտրոններ։ Այս պահին կենտրոններում աշխատում է ավելի քան 30 մասնագետ, սպասարկվում է ավելի քան 300 երեխա»,- ասաց նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]