Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուկրաինան համաձայնել է Բելառուսում ռուսական պատվիրակության հետ բանակցություններին

Ուկրաինան համաձայնել է Բելառուսում ռուսական պատվիրակության հետ 
բանակցություններին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ուկրաինան համաձայնեցրել է բանակցությունների անցկացումը Գոմելի մարզում, Ռուսաստանի պատվիրակությունը մեկնում է այնտեղ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, պատվիրակության ղեկավարը նշել է, որ ռուս ներկայացուցիչները պատրաստ են բանակցությունների ցանկացած ժամանակ:

«Ամեն ժամը մեզ համար փրկված կյանք է»,- ասել է Մեդինսկին:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ դրան նախորդել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը:

«Դրանից հետո նախագահ Լուկաշենկոն դիմել է ռուսական կողմին ՝ նախագահ Պուտինին ՝ խնդրելով հետ չկանչել ռուսական պատվիրակությունն այն բանի կապակցությամբ, որ ուկրաինական կողմից ստացվել են ազդանշաններ, պատրաստակամություն է հայտնել բանակցությունների ժամանել Գոմելի մարզ։ Ռուսական կողմն ու տեղում գտնվող ռուսական պատվիրակությունը լիովին պատրաստ են բանակցությունների, սպասում են ուկրաինացիներին»,- ասել է Պեսկովը։

Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտի խոսքով՝ Բելառուսի ղեկավարը զանգահարել է Պուտինին, առաջարկել ռուսական պատվիրակությանը մնալ Գոմելում, իսկ բանակցությունները հետաձգել ավելի ուշ: Պուտինը հավանություն է տվել այդ առաջարկությանը։

ՌԻԱ Նովոստին նաեւ հայտնում է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին, գրում է ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականը:

«Գոմելում, այնուամենայնիվ, բանակցություններ կընթանան Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Ըստ ZN.UA պարբերականի՝ «ուկրաինական կողմը ներկայացնելու է Նիկոլայ Տոչիցկին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]