1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզում 2021 թվականից ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի համար կառավարությունը կատարել է համապատասխան հատկացումներ

Գեղարքունիքի մարզում 2021 թվականից ընթացքի մեջ գտնվող  սուբվենցիոն ծրագրերի 
համար կառավարությունը կատարել է համապատասխան հատկացումներ

ԳԱՎԱՌ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը շարունակում է համապատասխան հատկացումներ կատարել Գեղարքունիքի մարզի համայնքներում 2021 թվականից մեկնարկած եւ ընթացքի մեջ գտնվող  ծրագրերն ավարտի հասցնելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,  ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 23-ի հերթական նիստում 145 միլիոն  877 հազար  դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզպետարանին՝ 2021 թվականին իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի համար: Վերոնշյալ գումարից  104 միլիոն  324 հազար  դրամ հատկացվել  Ծովինար գյուղի խմելու ջրագծի կառուցման, 11 միլիոն 4 հազար դրամ՝ Գեղարքունիք գյուղի խմելու  ջրագծի հիմնանորոգման, 14  միլիոն 885 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաեւ Այգուտ բնակավայրի ջրագծերի ներքին կամ արտաքին ցանցերի կառուցման,  15 միլիոն 663  հազար դրամ՝  Ճամբարակ քաղաքի Գ․ Նժդեհի 103 եւ Տիգրան  Մեծի 107 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներն ավարտի հասցնելու համար:

Խոսրով Խլղաթյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]