Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպական խորհրդարանը մարտին 1-ին Ուկրաինայի հարցով հրատապ նիստ է հրավիրելու

Եվրոպական խորհրդարանը մարտին 1-ին Ուկրաինայի հարցով հրատապ նիստ է 
հրավիրելու

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպական խորհրդարանը և խորհրդարանի խմբակցությունների առաջնորդները Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են տարածել՝  նշելով որ մարտի 1-ին հրատապ նիստ են հրավիրելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրոպական խորհրդարանի կայքը, ԵԽ-ն  վճռականորեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները:

«Ուկրաինան անկախ եւ ինքնիշխան պետություն է, եւ նրա տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ: Ներխուժումը չարդարացված և անօրինական է: Դա սպառնալիք է եվրոպական և տարածաշրջանային կայունության, ինչպես նաև կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգին: Հարձակումը ուղղված է ժողովրդավարական հասարակության մեր մոդելին: Դա չի կարող անպատասխան մնալ»,- նշված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը աջակցում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը, որոնք Կրեմլին պատասխանատվության կենթարկեն իրենց գործողությունների համար:

Եվրոպայի խորհրդարանը լիակատար համերաշխություն և զորակցություն է հայտնել Ուկրաինային և նրա ժողովրդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]