1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արման Թաթոյանն անհրաժեշտ է համարում հանրային համերաշխության վերականգնումը

Արման Թաթոյանն անհրաժեշտ է համարում հանրային համերաշխության 
վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անհրաժեշտ է վերականգնել հանրային համերաշխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ամփոփիչ ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նրա խոսքով՝ ներդրված դատապարտելի դիսկուրսների պատճառով այսօր խաթարված է հանրային համերաշխությունը: ՄԻՊ-ը դատապարտելի համարեց հասարակության որոշ խմբերին պիտակավորելը, նրանց բաժանելը, պառակտելը:

«Դատապարտելի են սոցիալական ցանցերում կեղծ էջերի, կազմակերպված արշավների հարձակումները: Դա սկզբունքորեն ազդեցություն է թողել անհանդուրժողականության մթնոլորտի աճի վրա»,-ասաց Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ շատ վտանգավոր է հայհոյանքի դիսկուրսը, որը դեռ կա հանրային տիրույթում:

ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ ցանկացած հարց պետք է հիմնված լինի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]