Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանն ունի 7 մասնակից

Հայաստանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանն ունի 7 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը ներկայացնող 7 շախմատիստ կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:   Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն 7 շախմատիստ` Գաբրիել Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան, Մամիկոն Ղարիբյան, Մանուէլ Պետրոսյան և Շանթ Սարգսյան:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն  այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն կմեկնարկի մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Մրցաշարի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 26-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստ կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]