1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շիրակի մարզպետը տարբեր ժանրերի գրականություն է հանձնել Լեռնակերտի գրադարանին

Շիրակի մարզպետը տարբեր ժանրերի գրականություն է հանձնել Լեռնակերտի 
գրադարանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային գործունեության 100 օրերի ասուլիսի ավարտին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է Լեռնակերտի մշակույթի տանը տեղակայված գրադարան, ծանոթացել պայմաններին, աշխատակիցներին շնորհավորել փետրվարի 21-ին նշվող «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակիւ մարզպետարանից, համայնքում ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու և գիրք նվիրելու օրվա խորհրդով՝ Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետարանի կողմից տարբեր ժանրերի գեղարվեստական գրականություն է նվիրել գրադարանին, անձամբ իր անունից էլ՝ գրադարանին է հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը։

Նշվում է, որ Լեռնակերտ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի արդյունքում կատարվել են մշակույթի տան շենքի ամրակայման, ներքին հարդարման, ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից ծախսվել է 9 մլն 840 հազար դրամ գումար, համայնքային բյուջեից՝ 10 մլն 923 հազար:

ԸՍտ աղբյուրի՝ մարզպետն այցելել է նաև Լեռնակերտ բնակավայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որը Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի կառույցներից է։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]