Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի կողմից Արցախի նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը չունի որևէ միջազգային իրավական հիմք․ Կարեն Անդրեասյան

Ադրբեջանի կողմից Արցախի նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը չունի 
որևէ միջազգային իրավական հիմք․ Կարեն Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարդատության նախարար Կարեն Անդրեասյանի կարծիքով՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը չունի որևէ միջազգային իրավական հիմք։

«Միանշանակ է, որ ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ այդ քրեական գործը որևէ միջազգային իրավական հիմքեր ունենալ չի կարող:  Արցախի ժողովուրդը ինքնապաշտպանություն է կազմակերպել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ: Իրավական հետապնդում իրականացնել ինքնապաշտպանության համար՝ անտրամաբանական է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Անդրեասյանը։

 Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել է, որ Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքվի դատախազությունը Հարությունյանին մեղադրում է «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]