Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Դոհայի մրցաշարում

Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Դոհայի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնարկեց Դոհայի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայի ATP-250 մրցաշարի մեկնարկում Կարեն Խաչանովը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 51-րդ ռակետ Մակենզի Մակդոնալդսի հետ: 1 ժամ 27 րոպե ձգված մրցախաղից հետո Խաչանովը հաղթեց երկու սեթերից հետո` 7:6, 6:3 հաշվով:

Դոհայի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 1 միլիոն դոլար:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am