Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան առաջին տեղում է երիտասարդների շրջանում դեպրեսիայի տարածվածության ցուցանիշով

Թուրքիան առաջին տեղում է երիտասարդների շրջանում դեպրեսիայի 
տարածվածության ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 26 երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում ապրող երիտասարդները խոր դեպրեսիա են ապրել՝ համեմատած այլ երկրների երիտասարդների հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:

26 երկրներում 99.689 երիտասարդների հետ հարցազրույցի միջոցով անցկացված հետազոտության մեջ երիտասարդների վրա կորոնավիրուսի ազդեցությունն ուսումնասիրող գիտնականները բացահայտել են, որ ամենածանր դեպրեսիա ունեցող երիտասարդները Թուրքիայինն են:

Հետազոտությունն իրականացրած սոցիոլոգ Սառա Վան դե Վելդեն հայտարարել է, որ Թուրքիայում ուսանողներն արդեն բախվում են ներկայիս քաղաքական անկայունության և անկումային տնտեսական պայմանների հետ։

«Թուրքիան այն երկրների թվում էր, որտեղ կառավարությունը Covid-19-ի ժամանակաշրջանում նվազագույն ֆինանսական օգնություն է տրամադրել իր քաղաքացիներին, և եղել է Եվրոպայում երիտասարդների գործազրկության մակարդակի ամենամեծ աճը գրանցած երկրներից մեկը», - շեշտեց նա։

Հետազոտության մեջ առաջին տեղը զբաղեցրած Թուրքիայից հետո երիտասարդների շրջանում դեպրեսիայի տարածվածությամբ երկրորդ երկիրը Հարավային Աֆրիկան է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]