Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Խաչատրյանն ու Դմիտրի Գվինդաձեն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային ուղղություններին

Տիգրան Խաչատրյանն  ու Դմիտրի Գվինդաձեն անդրադարձել են Վերակառուցման եւ 
զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային 
ուղղություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը փետրվարի 14-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության առանցքային ուղղություններին, մասնավորապես՝ Հայաստանում «կանաչ տնտեսության» զարգացմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, կառավարման բարելավմանը, գործարար միջավայրի բարեփոխումներին աջակցությանը, ինչպես նաեւ հատուկ կարեւորել են կայուն ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող օրակարգային հարցերը:

Նախարար Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է նշված ուղղություններով Բանկի հետ փոխգործակցության կարեւորությունը, հատկապես՝ կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղվող միջոցառումների արդյունավետ իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]