Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աղի բլիթ, տոնական սեղան, աղոթք. Եզդիները տոնում են Խըդըր Նավիի տոնը

Աղի բլիթ, տոնական սեղան, աղոթք. Եզդիները տոնում են Խըդըր Նավիի տոնը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեր, համերաշխություն, միասնություն. Եզդիները տոնում են Խըդըր Նավիի տոնը: Բուն տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 13-ին հաջորդող ուրբաթ օրը, սակայն եզդիները սկսում են պատրաստվել արդեն երկուշաբթի օրվանից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Եզդիների ազգային միության նախագահ Խըդըր Հաջոյանը նշեց, որ երկուշաբթի օրվանից երեք օրերի ընթացքում եզդիները ծոմ են պահում ի պատիվ Խըդըր Նավիի: Ծոմն ուղեկցվում է աղոթքով:

«Տոնին նախորդող օրը՝ հինգշաբթի, եզդիները պատրաստում են աղի բլիթ: Մեզ մոտ, ավանդույթի համաձայն աղի բլիթը պատրաստում են չամուսնացած աղջիկները: Չամուսնացած երիտասարդները մի մասը համտեսում են, մյուս մասը դնում են իրենց բարձի տակ, այն հույսով, որ երազում կտեսնեն ապագա կողակցին: Բուն տոնին արդեն եզդիները տոնական սեղան են պատրաստում, միմյանց տներ այցելում ու շնորհավորում»,-ասաց Խըդըր Հաջոյանն՝ ավելացնելով, որ երեխաները ևս այցելում են տներ՝ ակնկալիքով, որ կստանան քաղցրավենիք:

Բուն տոնը եզդիները համարում են տարեվերջյան տոն՝ ավետելով գարնան, նոր տարվա սկիզբը: Եզդի ժողովուրդը Սուրբ Խըդըր Նավիի անվան հետ է կապում մի շարք իղձերի, ցանկությունների, նպատակերի իրականացումը: Եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ բուն տոնին առաջինն այցելում են այն ընտանիքներին, որոնք այդ տարի կորուստ են ունեցել:

«Խըդըր Նավին ընդունվում է որպես երիտասարդների իղձերի կատարող: Երիտասարդները մեծ շուքով են պատրաստվում տոնին՝ աղոթելով, ծոմ պահելով, ավանդույթները պահպանելով: Ծոմը պահելու գլխավոր խորհուրդը մաքրությունն է, նվիրվածությունը կրոնին, իր հավատքին ու իր ազգին»,-ասաց շեյխ Բրո Հասանյանը՝ շնորհավորելով բոլոր եզդիներին և մաղթելով առողջություն, բարեկեցություն ու հաջողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]