Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին. Քոչարյան

Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու 
հանձնաժողովին. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանը անհասկանալի է համարում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ՝ 44-օրյա պատերազմի  հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու պատճառը:

«Թող գան մեր գործընկերները (ընդդիմությունը – խմբ.) գամեն անարգանքի սյանը, եթե մեզ սխալ պահենք: Տեսախցիկները միացրած օնլայն ռեժիմով աշխատելու են: Ում ուզեին և ում ասեին, հրավիրելու էինք, նույնիսկ ում չասեին, նույնպես հրավիրելու էինք: Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի փաստաթղթերը հասանելի են լինելու այս հանձնաժողովին: Բա լավ, դրանից հրաժարվե՞լ: Լավ մեզ չեք սիրում, դուք ձեզ էլ չե՞ք սիրում: Երբեք մեր գործընկերներին ամոթխած չէի տեսել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի  ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Պատգամավորը նշեց, որ իշխանությունը ընդդիմության հետ աշխատել է տարբեր հանձնաժողովներում, բայց այս կարևոր հանձնաժողովի աշխատանքին չմասնակցելը անհասկանալի է համարում: Նա վստահեցրեց, որ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրվելու, փորձագետներ են հրավիրվելու, գերատեսչությունների հետ են աշխատելու, ինչպես նաև հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված են լինելու զոհված զինծառայողների ծնողներ:

«Նրանք իրենց զրկում են հատուկ կարծիք ունենալու հնարավորությունից: Լավ մեզ չեք սիրում, ձեզ սիրեք: Այդ հատուկ կարծիքը, որպեսզի ձևավորվեր, դուք պետք է ծայրից ծայր մասնակցեիք: Հիմա ասում են փորձագետներ պետք է հրավիրել, բա պետք է հրավիրենք: Լա՞վ եք պատկերացնում` հազարավոր փաստաթղթեր ենք ուսումնասիրելու, գերատեսչությունների հետ աշխատելու ենք: Ինչպե՞ս եք պատկերացնում, պետք է 7 հոգով նստենք և այդքանից գլուխ հանե՞նք»,- ընդգծեց Քոչարյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]