Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի նախագահի խոսնակը հերքում է Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հեռանալու մասին լուրը

Արցախի նախագահի խոսնակը հերքում է Արայիկ Հարությունյանի՝ նախագահի 
պաշտոնից հեռանալու մասին լուրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ՀՀ որոշ լրատվամիջոցներում տարածվող այն տեղեկությունը, թե, իբր, օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռանալու պատրաստակամություն է հայտնել, իրականությանը չեն համապատասխանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Ավանեսյանը նշել է, պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին նախագահ Հարությունյանը հետպատերազմյան շրջանում մի քանի անգամ հայտարարել է` նշելով, որ կգնա այդ քայլին այն ժամանակ, երբ Արցախում հնարավոր լինի համապետական ընտրությունների անցկացումը:

«Արցախում այս օրերին տրված է սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեկնարկը, ինչը մի շարք հարցերի պատասխան կտա։ Մինչ այդ գործընթացի ավարտը մնացած բոլոր քննարկումների մեկնաբանությունից ձեռնպահ կմնամ»,- ասել է Ավանեսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]