Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանին ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման երաշխիքներ են հարկավոր. ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանին ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման երաշխիքներ են հարկավոր. ՌԴ-ում Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ  ծրագիրը (ԳՀՀԾ) վերականգնելիս պատժամիջոցների չեղարկման երաշխիքներ են հարկավոր՝ ի դեպս ԱՄՆ-ի ղեկավարության փոխվելու:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին: «Ինչ ենք մենք ասում Արեւմուտքին. այն պատժամիջոցները, որոնք դուք սահմանել եք, իհարկե, շատ խիստ են, դրանք ճնշման են ենթարկում մեր ժողովրդին:

Դուք պետք Է դրանք չեղարկեք…Եթե շարժվենք պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ, այդ ժամանակ բանակցությունները կլինեն արդյունավետ ու բեղմնավոր»,-հայտարարել Է Ջալալին՝ հանդես գալով «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությունում անցկացված մամուլի ասուլիսում: Նա նշել Է, որ «երաշխիքների հարցը Իրանի ժողովրդի համար շատ կարեւոր Է»:

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը փետրվարի 8-ին վերսկսվել Է Վիեննայում, սակայն համատեղ հանձնաժողովի պաշտոնական նիստ դեռ չի եղել: Դեռ 2021 թվականի դեկտեմբերին յոթերորդ փուլի ընթացքում կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել Է նաեւ Իրանի դիրքորոշումները:

Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քյանիի խոսքով, բանակցություններն անցնում են հաջողությամբ, սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն առաջընթացը որակել Է որպես աննշան եւ Թեհրանին կոչ Է արել հարցին վերաբերվել լրջորեն: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են  Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:

Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Ի պատասխան Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]