Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Գրիգորյանն անհրաժեշտություն է համարում Արցախում ՌԴ խաղաղապահների գործունեությունը, քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հիմնախնդիրը

Արմեն Գրիգորյանն անհրաժեշտություն է համարում Արցախում ՌԴ խաղաղապահների 
գործունեությունը, քանի դեռ կարգավորված չէ ԼՂ հիմնախնդիրը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, և համանախագահող երկրները, ակտիվ լինելու դեպքում, կարող են կանխել ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մենք պետք է խաղաղ ճանապարհով խնդրին լուծում գտնենք: Ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, մեզ համար մտահոգիչ է, և, կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ունեն բոլոր այն լծակները և հնարավորությունները ակտիվ լինելու դեպքում կանխել ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով` քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն, որպեսզի հնարավորություն լինի երկարաժամկետ լուծում գտնել:

«Քանի դեռ լուծում չկա, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է: Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աշխատել, որպեսզի խաղաղապահները տեղակայված լինեն այնտեղ և մնան այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում գտնենք»,- եզրափակեց Գրիգորյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]