Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժիրինովսկուն ծանր վիճակում հոսպիտալացրել են

Ժիրինովսկուն ծանր վիճակում հոսպիտալացրել են

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) նախագահ եւ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկուն տեղափոխել են Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց (ԿԿՀ): 75-ամյա քաղաքական գործչի վիճակը գնահատվում Է որպես ծանր, փետրվարի 9-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է քաղաքական շրջանակների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վլադիմիր Վոլֆովիչը հոսպիտալացվել Է, ծանր վիճակում գտնվում Է հիվանդանոցում: (…) Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, նա արդեն այնտեղ Է մի երկու օր»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ Telegram-ալիքում հայտնվել Էին հաղորդումներ, թե Ժիրինովսկուն իբր տեղափոխել են Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, նա գտնվում Է բժիշկների հսկողության ներքո:

Լիբերալ-դեմոկրատների խմբակցության մամուլի ծառայությունում նրա հոսպիտալացման մասին հաղորդումները մեկնաբանելու՝ ՏԱՍՍ-ի խնդրանքին ի պատասխան հայտնել Էին, թե Ժիրինովսկին շարունակում Է աշխատել, նա իրեն լավ Է զգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]