Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շրջադարձային փոփոխությունները շատ ցավոտ են. Մինասյանը կողմ է կառավարման խորհրդարանական համակարգին

Շրջադարձային փոփոխությունները շատ ցավոտ են. Մինասյանը կողմ է կառավարման 
խորհրդարանական համակարգին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ծայրահեղ անհրաժեշտ է համարում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելը, սակայն, ըստ փոխնախարարի` կառավարման խորհրդարանական համակարգը պետք է նույնը մնա և կատարելագործվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Մինասյանն այս մասին ասաց, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու անհրաժեշտություն առաջացավ հերթական անգամ փոփոխության ենթարկելու Սահմանադրությունը:

«Փետրվարի 4-ին մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքը, և մեխանիզմը, որն ընտրվել է, շատ լավն է: Խորհուրդ, որը քաղաքական մարմին է լինելու և ներկայացնելու է ընդհանուր գաղափարները և մոտեցումները և ներկայացնելու է մյուս մարմնին, որտեղ լինելու են պրոֆեսիոնալ մասնագետ-իրավաբաններ: Այդ իմաստով բոլորս պետք է հանգիստ լինենք, որ ի վերջո ստանալու ենք շատ լավ փաստաթուղթ՝ ի տարբերություն այն փաստաթղթի, որ այսօր կա: Մտահոգությունը և պահանջը սահմանադրական բարեփոխումների` ինձ թվում է գիտենք ինչու է առաջացել. երբ եղան քաղաքական գործընթացներ, որտեղ ամեն ինչ կանխորոշված չէր, բոլորիս համար ակնհայտ էր, որ Սահմանադրությունը նորմալ չի կարգավորում այդ գործընթացները, օրինակ` դա գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի դեպքում էր: Դրա համար, իմ խորին համոզմամբ, բարեփոխումները անհրաժեշտ են, նույնիսկ ծայրահեղ անհրաժեշտ են»,- ընդգծեց Մինասյանը:

Ինչ վերաբերվում է կառավարման համակարգի կտրուկ փոփոխությանը խորհրդարանականից դեպի այլ համակարգի, փոխնախարարը նշեց, որ յուրաքանչյուր անցումը ցնցում է ողջ պետական համակարգի համար:

«Եթե խորհուրդը որոշի, որ ի վերջո պետք է այդ անցումը կատարվի, պետք է դա շատ հիմնավորված լինի: Կարծում եմ, որ մեր երկրի համար խորհրդարանական համակարգը լավն է, ուղղակի պետք է կատարելագործել և շտկել այն խնդիրները, որոնք ունեցել ենք նախկինում: Դա իմ անձնական կարծիքն է, ես գտնում եմ, որ շրջադարձային փոփոխությունները շատ ցավոտ են, բայց դա որոշելու է արդեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդը»,- եզրափակեց Մինասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]