Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 23 հազար դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 23 հազար դեպք

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանում փետրվարի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 23 134 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 295 հազար 505 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 17 594 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 71 հազար 560 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 33 մարդ, ընդհանուր՝ 15 հազար 174 մարդ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]