Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է «Շուշիի հռչակագիրը»  

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է «Շուշիի հռչակագիրը»

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ 

Հռչակագիրը նախապես արժանացել էր Թուրքիայի մեջլիսի արտաքին կապերի հանձնաժողովի հավանությանը։ 

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել Թուրքիայի մեջլիսի 266 պատգամավոր։ 

Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից անցյալ տարվա հունիսի 15-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից «սպառնալիքի կամ ագրեսիայի» դեպքում։

Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման համար»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]