Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը գրանցված աշխատատեղերի թվի ռեկորդ է սահմանել. Փաշինյան

Հայաստանը գրանցված աշխատատեղերի թվի ռեկորդ է սահմանել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2021 դեկտեմբերին արձանագրվել է 659 հազար 471 գրանցված աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է երրորդ Հանրապետության պատմության ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբեք Հայաստանի Հանրապետությունում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել, որքան 2021 թվականի դեկտեմբերին: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 2021 թվականի աշխատատեղերը ավել են 37 հազար 629-ով, 2019 թվականի համեմատ 30 հազար 758-ով, 2018 թվականի համեմատ 70 հազար 977-ով: Ուզում եմ ընդգծել, որ թվային մանիպուլյացիա լինել չի կարող, որովհետև այս աշխատատեղերը գրանցված են,այս աշխատատեղերի համար վճարվել է աշխատավարձ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց` եթե անհրաժեշտություն լինի բոլոր աշխատողներին անուն-ազգանունով կարող են նույնականացնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am