1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ պետք է չլինեն. Նիկոլ Փաշինյան

Իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ պետք է չլինեն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահագն Խաչատուրյանը մինչև Հանրապետության նախագահի ընտրությունը շարունակելու է լիարժեք կատարել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները:  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 65 պատգամավորների կողմից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու, ինչը, ըստ Փաշինյանի, վստահություն է հաղորդում, որ Խաչատուրյանը կընտրվի Հանրապետության նախագահի պաշտոնում:

«Հույս ունեմ մինչև նախագահի ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, պարոն Խաչատուրյանը կկատարի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի դերակատարումը լիարժեք և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ աշխատել միասին»,- ասաց Փաշինյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից վստահության համար:

«Քաղաքական կուսակցության ներսում արժանի մարդիկ կան, բայց քաղաքական կուսակցության այդ որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի (իմ անձնական գնահատականն եմ ասում), որովհետև պետք է վեր կանգնենք ամեն ինչից հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա Կառավարությունը, այսօրվա իշխանությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Շնորհակալություն եմ հայտնում և կուսակցությանը, և պատգամավորներին, ովքեր իմ թեկնածությունն են առաջադրել»,- ընդգծեց Խաչատուրյանը:

ԲՏԱ նախարարը վստահեցրեց` ավելի մեծ եռանդով և պատասխանատվությամբ է պատրաստվում աշխատել:

« Հավատացեք, որ կշարունակեմ աշխատել ավելի մեծ եռանդով, կփորձեմ այս ընթացքում ավարտին հասցնել ծրագրերի մի մասը, որի մասին մենք խոսում ենք»,- հավելեց նախարարը:

Փաշինյանն իր հերթին ասաց, որ կարևոր է համարում ընդգծել, որ Սահմանադրության բերումով Հանրապետության նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և առաջնորդվում է ազգային, համազգային և պետական շահերով:

«Ես համոզված եմ, որ կառավարությունը և խորհրդարանը նույնպես առաջնորդվում են ազգային, համազգային և պետական շահերով: Այստեղ պետք է գործի իշխանությունների բաժանման սկզբունքը, Սահմանադրությունը հստակ գծագրել է թե իշխանության տարբեր թևերը ինչ լիազորություններ ունեն և ինչպես պետք է համագործակցեն: Այո, կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն և ոչ թե մեկը մյուսին հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ: Պետք է ընդգծեմ հետևյալը, որ կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև էլ կա մշտական բանավեճ և հարցերի քննարկում: Ավելին ասեմ՝ Կառավարության ներսում էլ կա մշտական բանավեճ: Այստեղ խնդիրը հետևյալն է, որ իսկապես ընդհանուր ուղենիշ ունենանք, ընդհանուր ռազմավարություն ունենանք: Իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ պետք է չլինեն, որովհետև բոլոր դեպքերում հակադիր շարժումները իշխանության ներսում խաթարում են մեխանիզմը աշխատանքը»,- նշեց Փաշինյանը:

Նա հայտնեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մյուս պատգամավորները առաջադրման փաստաթուղթը չեն ստորագրել զուտ տեխնիկական և իրավական պատճառներով:

«Ազգային ժողովի նախագահի պատգամավորական գործունեությունը կասեցվել է և նա ներկայումս կատարում է Հանրապետության նախագահի լիազորությունները, խմբակցության մյուս պատգամավորները գործուղման մեջ են` Հանրապետությունում չեն և առաջադրման փաստաթուղթը չեն ստորագրել: Ես նկատի ունեմ, որ առաջադրման հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակալության վարչության և խմբակցության միջև կա ներդաշնակություն, ինչը վստահություն է տալիս, որ առնվազն երկրորդ փուլով Հանրապետության նախագահի ընտրությունը կկայանա, և կշարունակենք  մեր գործունեությունը: Կառավարության կազմում կլինի նոր համալրում`  նոր նախարար կնշանակվի»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]