Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԲՏԱ նախարարն անհնար է համարում տնտեսության զարգացումն առանց արհեստական բանականության կիրառման

ԲՏԱ նախարարն անհնար է համարում տնտեսության զարգացումն առանց 
արհեստական բանականության կիրառման

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն կարևորում է արհեստական բանականության դերը և առանց դրա կիրառման ուղղակի անհնար է տնտեսությունը զարգացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցած «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում» համաժողովի ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

Խաչատուրյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որի ղեկավարն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հայաստանի Հանրապետությունում կա կառույց, որը թվային բարեփոխման կամ փոփոխությունների այս գործընթացը պետք է կառավարի, և այս աշխատանքները հասկանալի է, որ առանց հանրային սեկտորի և մասնագիտական շրջանակների աջակցության չեն կարող իրականացվել: Այս միջոցառումը այդ ենթատեքստում մենք շատ կարևորում ենք»,- ասաց Խաչատուրյանը:

Նախարարը նշեց, որ այն ծրագրերը, որոնք նախարարությունը իրականացնում է, առանց արհեստական բանականության ուղղակի լուծելի չեն:

Համաժողովի նպատակն է կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների վերաբերյալ նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումների ծավալումն է, որի արդյունքում ակնկալվում է համատեղել պետական մարմիններին, դոնոր համայնքներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, ինչպես նաև ակադեմիական շրջանակի ներուժը, ձևավորել համատեղ օրակարգ և համագործակցային կայուն շրջանակ:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]