Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Podcast-100 գաղափար. երիտասարդ ծրագրավորողն առաջարկում է ԱԹՍ-ների դեմ պայքարող նոր ՀՕՊ համակարգ

Podcast-100 գաղափար. երիտասարդ ծրագրավորողն առաջարկում է ԱԹՍ-ների դեմ 
պայքարող նոր ՀՕՊ համակարգ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր սերնդի պատերազմները պաշտպանական նոր համակարգեր են պահանջում. այս հրամայականը երիտասարդ նախկին սպա, ծրագրավորողին մղել է նորարարության: Ստեղծվել է «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերմամբ ակտիվ հակաօդային պաշտպանության համակարգ։ Հայերեն անվանումը՝ «Վիշապաքաղ»: «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք ռազմական ոլորտում գիտական նոր ծրագրի մասին, որի հեղինակն է «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող Ալբերտ Հովակիմյանը:

Նա նշում է, որ նախագիծը մեր այսօրվա ռազմական-քաղաքական իրադրության պայմաններում արդիական է, քանի որ գրեթե չկան միջոցներ, որոնք հուսալի և արդյունավետ կարողանում են պայքարել հակառակորդի սպառազինությունում առկա «կամիկաձե» դրոնների, մասնավորապես իսրայելական արտադրության «Harop»-ի դեմ, իսկ տվյալ տեսակի սպառազինության զարգացումը գնում է նրան, որ «կամիկաձե» դրոնների չափերը գնալով փոքրանում, հարվածային խմբերի քանակը շատանում, իսկ ծրագրային ապահովումն անցնում է արհեստական ինտելեկտի։

«Նախագիծը ժամանակակից, հասանելի թվային տեխնոլոգիաներով ու գործիքներով մինիմալ արտադրական ռեսուրսներ պահանջող լուծում է, իր սկզբունքով ունի մոդուլային կառուցվածք, որոնք իրար միացված են լոկալ ցանցով և կարող են օգտագործվել մոդուլների տարբեր կոմբինացիաներով և տեսակներով։ Իրենից ներկայացնում է արդեն իսկ գոյություն ունեցող, որոշ մասը Հայաստանում արտադրվող միջոցների՝ ժամանակակից լուծումներով ծրագրային ապահովմամբ իրար միացում, համադրում և օգտագործում, որոնք միասին կազմելու են ՀՕՊ ակտիվ պաշտպանության համակարգ, իսկ շահագործման համար պահանջվելու է մինիմալ էներգետիկ և մարդկային ռեսուրսներ։ Յուրօրինակ է նրանով, որ գոյություն ունեցող ռադիոլոկացիոն հայտնաբերման-ուղեկցման, ռադիոէլեկտրոնային ճնշման մեթոդների սկզբունքները օգտագործվելու են օպտիկական լուծումների կիրառմամբ»,-ասաց Ալբերտ Հովակիմյանը։

Ստեղծվելու է ԱԹՍ-ներից յուրային զորքերի, զորամասերի, կարևոր օբյեկտների ու մարտական տեխնիկայի ակտիվ պաշտպանության համակարգ, որը հնարավորություն կունենա կիսաավտոմատ և ավտոմատ ձևով հայտնաբերել, շեղել, ինչպես նաև խոցել հակառակորդի դրոնները օպտիկական տեսանելիության պայմաններում՝ անմիջական հարձակման պահին մինչև նրանց թիրախին մոտենալը։

Նախագծի հեղինակը շեշտեց, որ այն ամբողջությամբ թվային լուծումներով է, կոմպոնենտները չեն պահանջելու անմիջական մշտական սպասարկում մարդու կողմից, լինելու է «մեկ անգամ տեղադրեցիր մոռացար» սկզբունքով, կառավարումը և վերահսկումը իրականացվելու է ներքին լոկալ ցանցի միջոցով 1 թիմի (ստորաբաժանման) կողմից։ Բանակում այն կարող է մշտապես փոխարինել ՕԴԿ (օդային դիտարկման կետի) դիտորդին՝ շատ անգամներ ավելի արդյունավետ կատարելով այդ աշխատանքը։ Տեղում օպերատորի գտնվելու անհրաժեշտության բացակայությունը կյանքեր է փրկելու հնարավոր վտանգների դեպքում։ Մոդուլային կառուցվածքի շնորհիվ համակարգը հեշտ փոփոխվող արդիականացվող և ճկուն զարգացման հնարավորություններով է, չի պահանջում մեծ արտադրական ռեսուրսներ։

«Նախագիծը այս պահին դեռ հետազոտությունների 1-ին փուլում է: Ես, ունենալով գիտելիքներ և ՀՕՊ համակարգերից  և ծրագրավորումից, վստահ եմ, որ մեր երկրում բավականին զարգացած IT ոլորտի մասնագետների ներգրավմամբ մի փոքր թիմային աշխատանք կատարելով՝ կարող ենք մեծ արդյունքների հասնել»,- ասաց նա։

 «100 գաղափար Հայաստանի համար»  մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20  անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ:  2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացվել է փոփոխություն, ըստ որի  ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում  հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ:

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]