Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները կայցելեն Ուկրաինա

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները կայցելեն Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ փետրվարի 7-ին և 8-ին Գերմանիայի իր գործընկեր Աննալենա Բուրբոկի հետ մեկնելու է Ուկրաինա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  «ՌԻԱ- Նովստի»-ն:

«Ես պատրաստվում եմ այցելել Ուկրաինա փետրվարի 7-8-ին Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բուրբոկի հետ»,- գրել է Լը Դրիանը Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբային վստահեցրել է, որ ֆրանսիան լիովին համերաշխություն ու աջակցություն է հայտնում Ուկրաինային:

«Մոբիլիզացիան շարունակվում է հատկապես նորմանդական ձևաչափում՝ լարվածությունը թուլացնելու նպատակով»,- հավելել է Ֆրանսիայի արտգործնախարարը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]