Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս 2022

Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում Պուտինը չի նախատեսում շփվել այլ երկրների առաջնորդների հետ

Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում Պուտինը չի նախատեսում 
շփվել այլ երկրների առաջնորդների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4 - ին Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ չի նախատեսում առանձին երկկողմ հանդիպումներ անցկացնել այլ առաջնորդների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը այլ պետությունների առաջնորդներից հարցումներ ստացել է բացման արարողության շրջանակներում ՌԴ նախագահի հետ առանձին հանդիպումներ անցկացնելու մասին։

«Մենք արդեն բազմիցս նշել ենք, որ արարողության կազմակերպիչները ստիպված մի շարք խիստ սահմանափակումներ են կիրառում ինչպես մարզիկների, այնպես էլ՝ հյուրերի, այդ թվում ՝ պաշտոնատար անձանց համար: Այնպես որ, հասկանալի պատճառներով Պեկինում Ռուսաստանի նախագահի օրակարգում երկկողմ հանդիպումներ չեն նախատեսվում», - ասել է Պեսկովը:

Ճշտող հարցին, թե քննարկվում է արդյոք Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու շփման հնարավորությունը, ով նույնպես կայցելի խաղերի բացման արարողությանը, Պեսկովը պատասխանել է, որ ներկայումս նման հանդիպում չի նախատեսվել:

«Թեև մենք դա ամբողջությամբ բացառել չենք կարող, բայց, կրկնում եմ, որևէ երկկողմ հանդիպում, բացի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից, նախագահ Պուտինի օրակարգում չկա», - ընդգծել է նա:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]