Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Մոսկվային սպառնացել է Ռուսաստանի սահմանների մոտ ուժերի ավելացմամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Մոսկվային սպառնացել է Ռուսաստանի սահմանների 
մոտ ուժերի ավելացմամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն պատրաստ է երկխոսություն վարել Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին, սակայն սրման դեպքում դա կստիպի Ռուսաստանին «թանկ վճարել», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովստի»-ին՝ վկայակոչելով թուրինյան La Stampa թերթում հրապարակված հարցազրույց

«Մենք պատրաստ ենք երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ: Ոչ ոք շահագրգռված չէ զինված հակամարտությամբ: Քաղաքական լուծման դեպքում մենք բոլորս շահում ենք», - ասել է Ենս Ստոլտենբերգը։

Բայց միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքի անդամները «պատրաստվել են վատագույնին».

«Եթե Ռուսաստանը ևս մեկ անգամ ուժ կիրառի Ուկրաինայի դեմ, նա ստիպված կլինի ծանր գին վճարել տնտեսական և քաղաքական պատժամիջոցների միջոցով: Մենք Ուկրաինային օգնություն կտրամադրենք՝ աջակցելու նրա ինքնապաշտպանության իրավունքին, և, բնականաբար, պատրաստ ենք նաև պաշտպանել բոլոր դաշնակիցներին, եթե լինի դրա անհրաժեշտությունը»,- ասել է նա։ 

«Եթե Ռուսաստանի նպատակն է ավելի քիչ ՆԱՏՕ-ի զորքեր ունենալ իր սահմաններին, ապա այս պարագայում նա կհասնի հակառակ արդյունքի: Ագրեսիայի դեպքում մենք այս անգամ ավելի շատ ուժեր կուղարկենք»,- ասել է Սթոլթենբերգը La Stampa-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ բանակցություններ են տեղի ունեցել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև, որտեղ  Մոսկվան պնդել է, որպեսզի դաշինքի զորքերը չտեղակայվեն Ռուսաստանին սահմանակից նահանգներում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]