Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 113 հազար 122 դեպք

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 113 հազար 122 դեպք

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 113 հազար 122-ով՝ հասնելով 11 մլն 615 հազար 779-ի։ Հունվարի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Covid-19- դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում օրվա կտրվածքով հոսպիտալացվածների թիվը կազմել է 14 հազար 570, ինչը 3,7%-ով գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը։ Հոսպիտալացումների թիվն աճել է 46 մարզում։ 

Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվն աճել է 30 հազար 10-ով՝ նախորդ օրվա 29 հազար 506-ի փոխարեն։

Գրանցվել է առողջացման  ընդհանուր 10 մլն 189 հազար 207 դեպք։ ներկայումս բուժվում է 1 մլն 96 հազար 461 քաղաքացի։

Մահվան դեպքերը մեկ օրում ավելացել են 668-ով՝ հասնելով 330 հազար 111-ի։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]