1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխարհում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվը մոտեցել է 370 միլիոնի

Աշխարհում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվը մոտեցել է 370 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը հասել է 369 մլն 910 հազար 181-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

COVID-19-ով վարակվելուց հետո աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս մահացել է 5 միլիոն 649 հազար 714 մարդ։

Covid-19-ի ավելի քան 20 միլիոն դեպք ունեցող երկրների շարքում են շարունակում ներառվել Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը շարունակում է մնալ  Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 74 մլն 66 հազար 546 մարդ, մահերի թիվը կազմել է 882 հազար 294։

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ով հաստատված դեպքերի թիվը հասել է 40 մլն 858 հազար 241-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝ 493 հազար 198։

COVID-19-ով վարակվածների թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 25 մլն 50 հազար 601 մարդ, որից 626 հազար 170-ը մահացել է։

Համաձայն Worldometers պորտալի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության մեջ, հունվարի 29-ին մոլորակի 1 միլիոն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 727,2: ԱՄՆ-ում 1 մլն բնակչի հաշվով մահացել է 2711 մարդ, Հնդկաստանում՝ 352, Բրազիլիայում՝ 2912։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]