1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արգենտինան Sputnik V պատվաստանյութը չհաստատելը սխալ է համարում

Արգենտինան Sputnik V պատվաստանյութը չհաստատելը սխալ է համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը սխալ է համարել մի շարք եվրոպական երկրների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ռուսական Sputnik V պատվաստանյութը չհաստատելը։

«Կարծում եմ՝ սա (Sputnik V պատվաստանյութը չհաստատելը) Եվրոպայի սխալն է, որը թելադրված է աշխարհաքաղաքական նկատառումներով, քանի որ մենք ունենք դեղերի և պատվաստանյութերի վերահսկման և հաստատման մարմին, որն ամենաորակյալներից է աշխարհում… Ես գիտեմ, որ այդ մարմինը շատ պահանջկոտ լինելով՝ հավանություն է տվել պատվաստանյութին, ուստի, ես բացատրություն չունեմ, թե ինչու է այդքան երկար տևում Եվրոպայում»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովստի»-ին, RT-ին տված հարցազրույցում այս մասին ասել է նախագահը ։

Նա ընդգծել է, որ ռուսական պատվաստանյութի արդյունավետության մասին խոսել է եվրոպացի առաջնորդների և ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:

Ավելի վաղ Արգենտինայի նախագահական վարչակազմի ներկայացուցիչը «ՌԻԱ նովստի»-ին հայտնել էր, որ Ֆերնանդեսն ակնկալում է փետրվարի 3-ին հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

2021 թվականի մարտի 4-ից Sputnik V-ն աստիճանական փորձաքննության ընթացակարգ է անցնում Եվրոպական դեղամիջոցների գործակալությունում, որը հաստատում է դեղերը Եվրոպական միությունում կենտրոնացված օգտագործման համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]