1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ուղղված կլինեն արդյունաբերության, այլ ոչ թե սպառողների դեմ

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ուղղված կլինեն արդյունաբերության, 
այլ ոչ թե սպառողների դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինա ներխուժման դեպքում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կուղղվեն արդյունաբերության թուլացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կոմերսանտ»-ին, հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Փիթեր Հարելը:

Նա նշել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ սահմանափակումներ մտցնել, որոնք կանդրադառնան սպառողների վրա: Այդպիսի սահմանափակումներից է սմարթֆոնների մատակարարման արգելքը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ակնկալում է, որ պատժամիջոցները կառաջացնեն կապիտալի արտահոսք և գնաճ:

«Մենք չենք կարող կանխատեսել յուրաքանչյուր գործողություն, բայց մեր մտադրությունն իրապես այն է, որ միջոցներ ձեռնարկվեն, որոնք, մեր կարծիքով, ժամանակի ընթացքում կհանգեցնեն Ռուսաստանի արդյունաբերական ներուժի եւ արտադրական հզորությունների նվազմանը, այլ ոչ թե առանձին մարդկանց, ռուս սպառողների վիճակի վատթարացմանը»,— ասել է  Փիթեր Հարելը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]