Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հետևողական կլինենք Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու հարցում. Արցախի ՊԲ հրամանատար

Հետևողական կլինենք Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու հարցում. 
Արցախի ՊԲ հրամանատար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ- լեյտենանտ Կամո Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի և Հայրենյաց  Պաշտպանի օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կամո Վարդանյանն ընդգծել է, որ ստեղծվել են արժեքներ, որոնք տասնամյակներ շարունակ երաշխավորել են հայերի տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում:

«Այսօր ազգովի նշում ենք մեր պետականության հենասյուն ու ապավեն  հանդիսացող կարևորագույն կառույցի՝ Հայոց Բանակի կազմավորման 30-ամյակը և Արցախի Հանրապետության տոնացույցի համաձայն՝ հայրենյաց պաշտպանի օրը. արժեքներ, որոնք 10-ամյակներ շարունակ երաշխավորել են մեր  տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում և պայմաններ ստեղծել  մեր ազգի ու պետականության հետագա կենսագործունեության համար: Իհարկե, մեր ազգային ու պետական երազանքների  իրականացման ճանապարհին մենք ստիպված ենք եղել վճարել ամենաթանկ գնով, ինչն այսօրվա տոները դարձնում է շատ ավելի խորհրդավոր ու նվիրական: Գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի նահատակված բոլոր նվիրյալների լուսավոր հիշատակի,նրանց հարազատների և մարտական ընկերների  առջև: Շնորհավորանքներս ՝ Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած և այսօր շարքում գտնվող այն բոլոր անհատներին, որոնք երբևէ կրել ու շարունակում են կրել հայրենիքի պաշտպանի մեծագույն կոչումը: Մենք դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ ու անցնելիք երկար ճանապարհ, և ՊԲ հրամանատարության, ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորելով մեր բոլոր հայրենակիցներին, ուզում եմ վստահեցնել, որ մենք հետևողական կլինենք՝ անցած 30 տարիներին ձևավորված  լավագույն ավանդույթները պահպանելու և Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու համար»,-ասված է շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]