1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եռաբլուրում աղոթեց հերոսների հոգիների հանգստության համար

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եռաբլուրում աղոթեց հերոսների հոգիների հանգստության 
համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Բանակի օրվա կապակցությամբ եկեղեցու միաբան հայրերի հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և նրանց հոգիների հանգստության համար իր աղոթքն առ Աստված բարձրացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ խոսելով Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի մասին:

«Այսօր Բանակի օրն է, նաև Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը, և մենք միաբան մեր հայրերի հետ բարձրացանք այստեղ, որպեսզի մեր աղոթքը առ Աստված բարձրացնենք մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար, ինչպես նաև հայցենք, որ Տերը օրհնի մեր ժողովրդի կյանքը՝ ապրելու խաղաղության և ապահովության պայմաններում, ապրելու արարողական, ստեղծագործական կյանքով, բարօրության մեջ: Նաև մեր հայցը առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի Տիրոջ օրհնությամբ զորանա Հայոց բանակը և պաշտպանի խաղաղ, անվտանգ կյանքը մեր երկրի և ժողովրդի: Թող Տերը օգնական ու պահապան լինի հայոց ազգին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]