Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ 
պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անկեղծորեն «կարմիր գծեր» է սահմանում և պատրաստակամություն է հայտնում քննարկել Ուկրաինայի հետ կապված խնդիրները՝ հիմնվելով իր ազգային շահերի պաշտպանության սկզբունքների վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հունվարի 27-ին  լրագրողներին  ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:

«Գիտեք, որ մենք սկսած  Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակից, շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը այս բոլոր հարցերի վերաբերյալ: Ավելին, ես կարծում եմ, որ առանձնահատկությունը այս հարցերում մեր քաղաքականության և դիրքորոշման մեջ այն է, որ մենք թափանցիկ ենք, այսինքն՝ բացարձակ անկեղծորեն ցույց ենք տալիս մեր «կարմիր գծերը» և երկխոսությունը շարունակելու մեր մտադրությունը: Բայց նշեմ, որ մենք վճռականորեն պաշտպանելու ենք նաև մեր ազգային դիրքորոշումները »,- ասել է Վերշինինը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]