Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արման Դիլանյանն ու Ճապոնիայի դեսպանը կարևորել են ՍԴ-ի և Ճապոնիայի գերագույն դատարանի միջև կապերի ամրապնդումը

Արման Դիլանյանն ու Ճապոնիայի դեսպանը կարևորել են ՍԴ-ի և Ճապոնիայի գերագույն 
դատարանի միջև կապերի ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ու ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին կարևորել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ճապոնիայի գերագույն դատարանի միջև երկխոսության հետագա զարգացումը և փոխադարձ կապերի ամրապնդումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են ՍԴ-ից՝  հունվարի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը կարևորել է հայ-ճապոնական միջպետական բազմաոլորտ համագործակցությունը: Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը որակապես նոր լիցք կհաղորդի նաև դատաիրավական ոլորտում հայ-ճապոնական երկխոսության ու գործընկերության զարգացմանը։

Դեսպան Մասանորին շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին հանդիպման հնարավորության համար՝ նշելով, որ ճապոնական կողմը հանձնառու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Դեսպան Մասանորին կարևորել է նաև հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել իրավական կապերի ակտիվացման շուրջ: Երկուստեք կարևորվել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և Ճապոնիայի գերագույն դատարանի միջև երկխոսության հետագա զարգացումը և փոխադարձ կապերի ամրապնդումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]