Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մայիս

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկում հասել է 132 հազար 333-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 14 հազար 285 նոր դեպք, որից 836-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ գրանցված ընդհանուր 6 մլն 293 հազար 695 դեպքից 6 մլն 91 հազար 880-ն արդեն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1294 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 60 մլն 601 հազար 957 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 53 մլն 873 հազար 978 քաղաքացի: Իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 15 մլն 936 հազար 852-ի:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]