1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սլովակիայի ԱԳՆ-ն պատասխանել է երկրում ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր տեղակայման հարցին

Սլովակիայի ԱԳՆ-ն պատասխանել է երկրում ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր տեղակայման  
հարցին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն դիտարկում է Սլովակիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հնարավորությունը՝ որպես արձագանք Ուկրաինայի հետ կապված իրավիճակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովստի»-ն, այս մասին հունվարի 27-ին ասել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը՝ մեկնաբանելով Sky News-ի տեղեկատվությունը, որ դաշինքի 1000 զինծառայող կարող է տեղակայել արևելյան հատվածում, այդ թվում՝ Սլովակիայում։

Հունվարի 27-ին  ամերիկյան Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները դիտարկում են Ռումինիայում, Բուլղարիայում, Հունգարիայում և Սլովակիայում հազար հոգուց բաղկացած նոր մարտական ստորաբաժանումներ ստեղծելու հնարավորությունը։ Նշվում է, որ նոր ստորաբաժանումները նման կլինեն Բալթյան երկրներում և Լեհաստանում առկա ստորաբաժանումներին։

«ՆԱՏՕ-ն դիտարկում է ուժեղացման ուժերի հնարավոր տեղակայումը, այդ թվում՝ Սլովակիայում: Դեռևս ոչ մի որոշում  չի ընդունվել: Սա սլովակական կողմի խնդրանքը չէ, դա նորմալ պաշտպանական պլանավորման անբաժանելի մասն է՝ որպես արձագանք իրավիճակի, որը ստեղծվել է Ուկրաինայի շուրջ»,- ասել է Իվան Կորչոկը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]