1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հատուկ ներկայացուցիչները կքննարկեն հետագա քայլերը. Չավուշօղլուն՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

Հատուկ ներկայացուցիչները կքննարկեն հետագա քայլերը. Չավուշօղլուն՝ Հայաստանի 
հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը թեմայի վերաբերյալ խոսել է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարար Սիլվի Բաիպո-Թեմոյի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում: «Հայաստանի հետ մեր սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը վստահություն բարձրացնող քայլերով շարունակվում է: Մեր հատուկ ներկայացուցիչների դեմ դիմաց հանդիպումը անցկացվեց Մոսկվայում: Նրանք հանդիպել են ուղիղ՝ առանց որևէ միջնորդի: Ճիշտ է՝ հյուրընկալող կողմը՝ Ռուսաստանը, ճաշկերույթի ժամանակ երկուսին էլ հյուրընկալել է, ինչի համար նրանց շնորհակալություն ենք հայտնում: Առաջին ճանաչողական հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները միասին կքննարկեն հետագա քայլերը»,- ասել է Չավուշօղլուն՝ հիշեցնելով, որ փետրվարից թուրքական և հայկական մեկական ընկերություն սկսելու են չվերթներ իրականացնել Ստամբուլից Երևան և հակառակ ուղղությամբ:

Նա հայտարարել է, որ այս պահին ընդհանուր 50 երկրի, որից 45-ը ԱԳ նախարարի և 5 փոխնախարարի մակարդակով հաստատել են մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նրա խոսքով՝  30-ից ավելի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ էլ (ՆԱՏՕ, ԵՄ) կմասնակցեն: «Շատ լուրջ ներկայացվածություն կա, առաջին ֆորումը շատ հաջող էր անցել, քանի որ բոլոր տեսան, որ ազատ միջավայր և հարթակ է: Մենք էլ հենց դա ենք ցանկանում՝ դիվանագիտությունը, երկխոսությունը բերել առաջին պլան, որ առկա խնդիրները քննարկվեն, ապագայի տեսլականներ առաջ բերվեն: Այս տարվա ֆորումին ինչպես առաջնորդների, այնպես էլ այլ մակարդակներով անցկացվող աշխատաժողովները, կլոր սեղանները այդ նպատակին են միտված: Ցանկանում ենք, որ բոլորի ձայնն այստեղ լսվի: Հայաստանի ԱԳ նախարարին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք:  Օրերս Փաշինյանը ասաց, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրբեջանն էլ է գալիս: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանն էլ՝ իրենը»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]