1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում հասել Է 362,5 միլիոնի

COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում հասել Է 362,5 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով ախտահարման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 27-ի առավոտվա դրությամբ հասել Է 362 միլիոն 467 հազար 496-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 626 հազար 855 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 72 միլիոն 910 հազար 136 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 876 հազար 65-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 40 միլիոն 371 հազար 500-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 491 հազար 700 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 24 միլիոն 560 հազար 93 հիվանդացած, նրանցից մահացել Է 624 հազար 717 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 27-ի առավոտվա դրությամբ կազմել Է 724,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2690, Հնդկաստանում՝ 351, Բրազիլիայում՝ 2906 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]