Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Գերմանիայի բնակչության մեծ մասը հանդես է գալիս Ուկրաինային զենքի մատակարարումների դեմ

Գերմանիայի բնակչության մեծ մասը հանդես է գալիս Ուկրաինային զենքի 
մատակարարումների դեմ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի բնակիչների գրեթե 60 տոկոսը հանդես Է գալիս Ուկրաինային զենքի մատակարարումների դեմ՝ դրանով իսկ պաշտպանելով այդ հարցկի շուրջ դաշնային կառավարության դիրքորոշումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում YouGov սոցիոլոգիական ինստիտուտի կատարած հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են հունվարի 27-ին, հաղորդել Է DPA գործակալությունը:

Հունվարի 21-ից մինչեւ 25-ն անցկացված հարցմանը մասնակցել Է 2 042 մարդ: Հարցման մասնակիցների 59 տոկոսը ճիշտ Է համարում Ուրաինային զենք մատակարարելու՝ ԳԴՀ-ի իշխանությունների մերժումը: Ըստ որում հարցվածների սոսկ 20 տոկոսն Է հայտնել հակառակ տեսակետը: Սակայն, նշում են սոցիոլգները, հարցման մասնակիցների 21 տոկոսը հրաժարվել Է պատասխանել հարցին:

Հունվարի 26-ին ԳԴՀ-ի պաշտպանության նախարար Քրիստին Լեմբրեխտը հայտարարել Է, որ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 5 հազար զինվորական սաղավարտ: Այնուամենայնիվ նախարարությունում առայժմ չեն կարող ասել մատակարարումների ժամկետների մասին: ԳԴՀ-ում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը նշել Է, որ Բեռլինի ժեստը լոկ խորհրդանշական նշանակություն ունի:

«Դա լոկ մի կաթիլ Է ծովում, դա սփոփանք չԷ»,- ասել Է նա DPA գործակալությանը: Գերմանիայի իշխանությունները հանդես են գալիս Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրման դեմ, դա բազմիցս ընդգծել են թե՛ կանցլեր Օլաֆ Շոլցը, թե՛ արտգործնախարար Աննալենա Բերբոկը:

Միեւնույն ժամանակ Բեռլինը գտնվում Է ԵՄ-ի գծով գործընկերների, ամենից առաջ Լեհաստանի եւ Մերձբալթիկայի երկրների եւ ԱՄՆ-ի խստագույն ճնշման ներքո, որոնք ԳԴՀ-ի կառավարությունից պահանջում են «պարզորոշ նախազգուշացումներ» Մոսկվայի ուղղությամբ: Ուկրաինայի որոշ ներկայացուցիչներ Էլ Գերմանիային մեղադրել են «բարեկամերին դավաճանելու» մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]