Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Դանիայում գնահատել են Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի՝ անվտանգության շուրջ երկխոսության հնարավորությունը

Դանիայում գնահատել են Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի՝ անվտանգության շուրջ երկխոսության հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը փոխզիջման չի գնա եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների առումով, բայց պատրաստ Է Ռուսաստանի հետ կոնկրետ առաջարկությունների շուրջ երկխոսության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Դանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Եեպե Կոֆոդը Twitter-ի իր օգտահաշվում հայտարարել Է այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն ՌԴ-ին Է ուղարկել անվտանգության վերաբերյալ պատասխան առաջարկությունները:

«ՆԱՏՕ-ն փոխզիջման չի գնա եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքների առումով: Մենք առաջվա պես պատրաստ ենք կոնկրետ առաջարկությունների շուրջ երկխոսության»,-գրել Է Կոֆոդը: Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է, որ ՆԱՏՕ-ն հունվարի 26-ին Ռուսաստանին Է հանձնել իր առաջարկությունները՝ ի պատասխան Եվրոպայում անվտանգության շուրջ Մոսկվայի սկզբունքների:

2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել Է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը: Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից պահանջում Է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից:

Նաեւ առաջարկությունները կետ են պարունակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու եւ Արեւելյան Եվրոպայում դաշինքի ուժերի 1997 թվականի դիրքեր հետքաշելու վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]