1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարին

Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի 
ժամանակավոր պաշտոնակատարին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 26-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյային։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, նշելով, որ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է ՄԱԿ ներկայացուցչին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և սերտ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել՝ ժողովրդավարության, անվտանգության, խաղաղության և կայունության խթանմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման համատեքստում։

Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարին, Կայուն զարգացման նպատակների իրագործմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը։

Լիլա Փիթրս Յահյան նշել է, որ չնայած 2020 թվականի մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է առաջ գնալ, և ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության զարգացման օրակարգին՝ իր մանդատի շրջանակում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և պայմանավորվել՝ առավել արդյունավետ դարձնել համագործակցությունը էլեկտրոնային կառավարման և մի շարք այլ ուղղություններով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]