1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ն բաց է երկխոսության համար և նախընտրում է կարգավորման դիվանագիտական ուղին. Բլինկեն

ԱՄՆ-ն բաց է երկխոսության համար և նախընտրում է կարգավորման դիվանագիտական 
ուղին. Բլինկեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է անվտանգության երաշխիքների Ռուսաստանի առաջարկին ամերիկյան կողմի գրավոր պատասխանները փոխանցելու փաստը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բլինկենը, խոսելով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ,հայտնել է, որ ամերիկյան կողմը Ռուսաստանին առաջ շարժվելու դիվանագիտական ուղին է առաջարկել:

«ԱՄՆ-ն բաց է երկխոսության համար և նախընտրում է կարգավորման դիվանագիտական ուղին: ՌԴ առաջարկներին ԱՄՆ պատասխանն ամբողջովին կոորդինացված է իր դաշնակիցների և Ուկրաինայի հետ»,- հայտնել է պետքարտուղարը: Նա տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ պատասխանները փոխանցվել են նաև Կոնգրեսին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]